211652_close_icon
views-count6947 դիտում article-date 22:50 06-06-2017

ՀՀ ՊՆ վարչական համալիրում քննարկվել են թռիչքների անվտանգության ապահովման խնդիրներ

ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի 2017թ. աշխատանքային պլանի համաձայն` ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է ԱՊՀ մասնակից պետությունների զինված ուժերի ավիացիայի թռիչքների անվտանգության ապահովման հարցերով համակարգող կոմիտեի հերթական նիստը և ավիացիայի ղեկավար կազմի մեթոդական հավաքը: Միջոցառումներին մասնակցել են ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղարության ներկայացուցիչները: Մեթոդական հավաքի մասնակիցները տեղեկացվել են ԱՊՀ մասնակից պետությունների զինված ուժերի ավիացիայի թռիչքների անվտանգության ընթացիկ կարգավիճակի մասին, ծանոթացել են առաջատար պետությունների ավիացիայի թռիչքների անվտանգության ապահովման համակարգերի զարգացման ժամանակակից հայեցակարգերին և մոտեցումներին: Նիստի ընթացքում ԱՊՀ մասնակից պետությունների զինված ուժերի և ավիացիայի թռիչքների անվտանգության ապահովման հարցերով համակարգող կոմիտեի նախագահ է ընտրվել ՌԴ ԶՈՒ ավիացիայի թռիչքների անվտանգության ծառայության պետ-դեպարտամենտի պետ Սերգեյ Բայնետովը:

Նմանատիպ նյութեր