Քննարկվել են զինվորական ծառայության անվտանգության ապահովման խնդիրներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ՀՀ զինված ուժերում զինվորական ծառայության անվտանգության հանձնաժողովների աշխատանքը խթանելու նպատակով զորամիավորումների և զորամասերի ԶԾԱ հանձնաժողովների նախագահների ու քարտուղարների հետ փետրվարի 11-ից 15-ը Գորիսի, Եղեգնաձորի, Երևանի, Սևանի և Լոռիի կայազորներում անցկացվել են արտագնա հավաք-խորհրդակցություններ` «Զինվորական ծառայության անվտանգության ապահովումն ու ԶԾԱ զորամասային հանձնաժողովը» թեմայով: