211652_close_icon
views-count1927 դիտում article-date 10:07 06-06-2017

Ռուսամետ ՀԿ-ները արշավ կսկսեն՝ ի պաշտպանություն Թրամփի. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանում և ԱՊՀ երկրներում Ռուսաստանի դեսպանատան հովանավորությամբ գործող ՀԿ-ներն առաջիկայում հանդես են գալու հայտարարություններով՝ զորակցություն հայտնելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ջանքերին։ Մոսկվան հույս ունի այսպիսով ուղերձ հղել Սպիտակ տան ղեկավարին, որ, չնայած երկու երկրների միջև հարաբերությունների վերջին սրացումներին, շարունակում է կողմ լինել պատժամիջոցների չեղարկմանն ու հարաբերությունների վերականգնմանը։ Այսպիսի նախաձեռնության ոչ պակաս կարևոր երկրորդ պատճառն է խառնաշփոթ ստեղծել քաղաքացիական հանրույթի շրջանում՝ լղոզելով արևմտամետ և ռուսամետ ՀԿ-ների միջև ինտելեկտուալ սահմանը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր