Փրկարարները 18 ահազանգ են ստացել Երևանում ու այլ մարզերում փակ դռների վերաբերյալ
Հունիսի 5-6-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 18 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում փակ դռների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևան, Լոռու մարզի Վանաձոր, Կոտայքի մարզի Աբովյան, Վայոց ձորի մարզի Վայք քաղաքներում և Շիրակի մարզի Աշոցք գյուղում:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բոլոր փակ դռները: