211652_close_icon
views-count2052 դիտում article-date 11:19 06-06-2017

Ամերիկյան Carl Vinson և Ronald Reagan ավիակիրները լքել են Ճապոնական ծովը

Ամերիկյան Carl Vinson և Ronald Reagan ավիակիրներն ավարտել են Ճապոնական ծովում եռօրյա զորավարժությունները և հեռացել այնտեղից։ Այդ մասին հայտնել է NHK հեռուստաալիքը։ Ավիակիրները զորավարժանքներ են անցկացրել նված ջրերում այն բանից հետո, երբ Հյուսիսային Կորեան այս տարվա մայիս ամսին մի քանի բալիստիկ հրթիռների արձակում էր իրականացրել։ Պենտագոնի ներկայացուցչի խոսքով՝ Carl Vinson-ն ուղղություն է վերցրել դեպի Սան Դիեգոյի ափեր, իսկ Ronald Reagan-ը շարժվում է դեպի ամերիկյան բազա, որը տեղակայված է Տոկիոյից ոչ հեռու գտնվող Յոկոսուկեի ափեր։

Նմանատիպ նյութեր