211652_close_icon
views-count2561 դիտում article-date 18:40 05-06-2017

Բեռը իրենցը չէր, բայց տարան պատվով. Վեոլիա Ջուր

Վարդենիս քաղաքի Բանավան թաղամասի Լեռնագործների փողոցի 17ա շենքի կոյուղին երկար տարիների պատմություն ունի: Հին, մաշված, վթարված, ավազով լցված կոյուղատար համակարգի միայն 10 տոկոսն էր պիտանի գործելու համար: Տարիներ շարունակ առաջացող խցանումները մշտապես բնակիչների դժգոհությունն են հարուցել և, իհարկե, իրավացիորեն: Նախկին ջրամատակարարից մնացած այս բեռը, համաձայն ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 378Ն որոշման, «ժառանգեց» Վեոլիա Ջուրը: Ժառանգեց ու «տակից» պատվով դուրս եկավ: Ըստ «Արևելք» տարածաշրջանի փոխտնօրեն Սպարտակ Մկրտչյանի, լուծումը մեկն էր. կոյուղագծերը պետք էր ամբողջովին փոխել: «Վարդենիս» տեղամասի գլխավոր ճարտարագետ Արման Արշակյանը իր աշխատակիցների հետ անմիջապես գործի անցան: Մի քանի օրվա տքնաջան աշխատանք և արդյունքում` 60 գծամետր նոր կոյուղագիծ: Բնակիչների տարիներ շարունակ անհանգստություն պատճառող խնդիրը գտավ իր լուծումը: [b]Վեոլիա Ջուր ՓԲԸ, Հանրային կապերի ծառայություն[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր