1518 դիտում
14:44 05-06-2017
Հարկադիր ծառայությունում անդրադարձել են բաժինների կողմից իրականացված բռնագանձումների ծավալին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Այսօր՝ հունիսի 5-ին, ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Արմեն Հարությունյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Հարկադիր կատարման ծառայության ղեկավար կազմի մասնակցությամբ:
Հերթական ամենամսյա աշխատանքային խորհրդակցության ընթացքում Ծառայության ղեկավարին է զեկուցվել նախորդ խորհրդակցության ընթացքում տրված և արդեն կատարված հանձնարարականների մասին: Ամփոփվել է նաև 2017 թվականի մայիս ամսվա ընթացքում հարուցված, ավարտված ու կարճված կատարողական վարույթների վերաբերյալ վիճակագրությունը: Անդրադարձ է կատարվել Ծառայության բաժինների կողմից իրականացված բռնագանձումների ծավալին՝ համեմատականներ անցկացնելով ինչպես նախորդ տարվա նույն ժամանակահատվածի, այնպես էլ նախորդ ամսվա վիճակագրական ցուցանիշների հետ:
ՀՀ գլխավոր հարկադիր կատարողն առանձնակի ուշադրություն է հրավիրել Ծառայությունում հարկադիր էլեկտրոնային աճուրդի իրականացման ընթացակարգի բարելավմանը և հանձնարարել է իրավասու ստորաբաժանումների ղեկավարներին սեղմ ժամկետում առաջարկներ ներկայացնել աճուրդային գործընթացի մատչելիության և ընդհանուր թափանցիկության էլ ավելի բարձրացման վերաբերյալ:
Կառույցի ղեկավարին, ըստ օրակարգի, զեկուցվել է նաև քաղաքացի – հարկադիր կատարող շփումները հնարավորինս կրճատելուն և քաղաքացիների համար Ծառայության գործառույթներն առավելապես հասանելի ու բաց դարձնելուն ուղղված հանձնարարականի արդյունքները, համաձայն որի՝ Ծառայությունը շարունակելու է ներդնել է նոր միջոցներ ու մեխանիզմներ՝ էականորեն դյուրինացնելու քաղաքացիների համար վճարումներ կատարելու պայմանները: ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը հանձնարարել է Ծառայության տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման և համակարգի ավտոմատացման ու միջազգային հարաբերությունների և հասարակայնության հետ կապերի բաժինների պետերին սեղմ ժամկետում կյանքի կոչել ներկայացված առաջարկությունները:
Ըստ ամենամսյա աշխատանքային խորհրդակցության օրակարգի՝ Արմեն Հարությունյանին են զեկուցվել նաև կատարողական վարույթների շրջանակներում իրականացվող կատարողական գործողություններին առնչվող առանցքային հարցեր, որոնց վերաբերյալ Ծառայության ղեկավարը հորդորել է բաժինների պետերին լինեն խիստ ուշադիր ու հետևողական:
Խորհրդակցության ավարտին ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը Ծառայության բաժինների պետերին տվել է նաև այլ հանձնարարականներ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
3302 դիտում
16:00 11-10-2017
Հարկադիր կատարման ծառայությունում մեկնարկել է հարկադիր կատարողների ատեստավորման գործընթացը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Այս բաժնից
835 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
946 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
676 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին