Պակիստանում «Իսլամական պետության» 8 հրամանատար է սպանվել
Պակիստանի հատուկ ծառայությունների աշխատակիցները տեղեկացրել են, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առնվազն 8 հրամանատար է սպանվել եռօրյա գրոհների արդյունքում: Այդ մասին հաղորդում է BBC-ն:
Հատուկ ծառայությունների գործակալների խոսքով` գրոհներ են իրականացվում Պակիստանի Բելուջիստան նահանգի Մաստունգ քաղաքի մոտակայքում գտնվող քարանձավի շուրջ, որն իսլամիստներն օգտագործում են որպես թաքստոց:
Նշվում է, որ արշավը ձեռնարկվել է անցյալ ամիս Բելուջիստանում երկու չինացի ուսուցիչների առևանգումից հետո, սակայն նրանց գտնել չի հաջողվել: