Եմենում անօդաչուի հարվածից «Իսլամական պետության» հրամանատար է սպանվել
Եմենում անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով սպանվել է այդ երկրում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Ջալալ Բալիդին, հայտնում է Reyters-ը՝ վկայակոչելով տեղի բնակիչներին ու իշխանության ներկայացուցիչներին:
Գործողությունն իրականացվել է երկրի հյուսիսային հատվածում: Անօդաչուն հարվածել է ավտոմեքենային, որով այդ պահին երթևեկելիս են եղել Բալիդին և նրա 2 օգնականները:
Առայժմ պարզ չէ, թե անօդաչուն որ երկրի զինված ուժերին է պատկանում: