2856 դիտում
15:21 26-04-2017
Արյունալի բախումներ Պակիստանում «Թալիբան»-ի ու «Իսլամական պետության» զինյալների միջև. կա առնվազն 90 զոհ
Առնվազն 91 մարդ է սպանվել Աֆղանստանի հյուսիսում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության ու «Թալիբան» ծայրահեղական շարժման գրոհայինների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով։ Այդ մասին տեղեկացնում է Khaama Press գործակալությունը։
Տեղի իշխանությունները հայտնել են, որ թալիբները ունեն 76 կորուստ, իսկ ԻՊ-ը՝ 15։
Ջաուզջանի նահանգապետի խոսքով՝ բախումները սկսվել են Դարզաբի ոլորանում և մինչև այս պահը շարունակվում են։
Նշենք, որ վերջին ամիսներին Աֆղանստանում իրավիճակը զգալիորեն վատացել է։ Ավելի վաղ տարածքի մեծ մասի նկատմամբ վերահսկողություն ունեցող թալիբները այժմ գրոհներ են սկսել խոշոր քաղաքների վրա։ Բացի այդ, ուժեղացրել է իր ազդեցությունը ԻՊ-ը։
Նմանատիպ նյութեր
1105 դիտում
18:13 19-12-2014
Պակիստանում հուղարկավորում են «Թալիբան»-ի զոհ դարձած դպրոցականներին. տեսանյութ
870 դիտում
18:05 04-09-2014
«Իսլամական պետության» զինյալների դեմ պայքարում Արևմուտքին պետք չէ սիրիական կառավարության հրավերը. Քեմերոն
912 դիտում
10:55 08-09-2014
Իտալիան պատրաստ է ինքնաթիռներ ուղարկել Իրաք՝ «Իսլամական պետության» զինյալների դեմ պայքարի համար
Այս բաժնից
565 դիտում
20:25 01-05-2024
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
511 դիտում
19:50 01-05-2024
Թուրքիան ցանկանում է միանալ Իսրայելի դեմ Միջազգային քրեական դատարանում քննվող հայցին. Ֆիդան
535 դիտում
19:03 01-05-2024
Վարշավայում անհայտ անձինք Մոլոտովի կոկտեյլ են նետել սինագոգի շենքի վրա