2176 դիտում
14:46 03-06-2017
Ծխախոտի գինը բարձրացնելը, արգելքներ դնելը չի նպաստի, որ մարդիկ թողնեն ծխելը. հոգեբան
«Պետք է այնպիսի մշակույթ բերել, որ ծխողը հարցնի չծխողին, թե կարելի է այստեղ ծխել, թե՞ ոչ: Արգելքի հոգեբանությունը հակառակ ազդեցությունն է թողնում»,- հասարակական վայրերում ծխելն արգելելու և ծխախոտի գինը բարձրացնելու նախաձեռնության թեմայով հրավիրված մամուլի ասուլիսին ասաց հոգեբան Ռուբեն Պողոսյանը:
Հոգեբանի կարծիքով՝ ծխախոտի գնի բարձրացումը չի նպաստի, որ մարդը թողնի ծխելը: «Այդ միջոցառումները, այս կարգի արգելափակումներն այդ ազդեցությունը չեն թողնի, որովհետև ավելի կքաղցրանա արգելված երևույթը: Եթե մենք ավելի բարձրացնում ենք ծխախոտի գինը, ապա ավելի է այն քաղցրանում, այսինքն՝ արժեք ենք դնում դրա մեջ»,- ասաց նա:
Հոգեբանը համոզմունք հայտնեց, որ ցանկության դեպքում հնարավոր է թողնել ծխելը, ինչպես արել է ինքը: «Արգելքի դեպքում մարդը գաղտագողի է ծխելու և հնարավոր է ավելի շատ ծխի»,- ասաց նա։
Նմանատիպ նյութեր
5063 դիտում
13:03 10-02-2022
Մարտի 15-ից փակ տարածքներում արգելվում է ծխելը․ ծխախոտի փոխարինիչների ցուցադրությունն ու գովազդն արգելվեց
Այս բաժնից
1351 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ
949 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար