3370 դիտում
10:39 03-06-2017
Նիալ Ֆերգյուսոն, Հելմութ Շեկ, Եղիշե Չարենց․ ի՞նչ գրքեր է կարդում Սերժ Սարգսյանը․ «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է. «ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նոր կառավարության ձևավորումից հետո նախարարներին և տարբեր գերատեսչությունների ղեկավարներին ընդունում է իր աշխատասենյակում։ Արարողակարգային այդ լուսանկարները, բնականաբար, ՀՀ նախագահի պաշտոնական կայքի միջոցով տարածվում են, և շատերի ուշադրությունն են գրավում հայալեզու և օտարալեզու այն գրքերը, որոնք խնամքով դրված-դասավորված են հանրապետության ղեկավարի սեղանին:
Այդ լուսանկարները շատերի կողմից քննարկման առարկա դարձան՝ ի՞նչ գրքեր են դրված, խնամքով շարված ՀՀ նախագահի գրասեղանին, որոնց դասավորությունը տարբեր հանդիպումների ընթացքում գրեթե չի փոփոխվում։ Արդյոք դրանք այն գրքերն են, որոնք Սերժ Սարգսյանը պարբերաբար ընթերցում է, թե՞ նրանք են, որոնք երկրի ղեկավարը նվեր է ստացել տարբեր առիթներով: Եվ, ի վերջո, որո՞նք են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գրական նախասիրությունները։
Այս հարցերի պատասխանները ստանալու ակնկալիքով «168 Ժամը» դիմեց ՀՀ նախագահին։
«Իմ աշխատասեղանին դրված գրքերը թե՛ տարբեր անձանց կողմից արված նվերներ են, թե՛ այն գրքերն են, որոնք ընթերցում կամ վերընթերցում եմ, երբ այդպիսի հնարավորություն է ընձեռվում ժամանակի առումով: Ասեմ, որ աշխատասենյակում գրքերով շրջապատված լինելով՝ ինձ ինչ-որ տեղ գրքի, գիտելիքի զորությամբ ապահովագրված ու պաշտպանված եմ զգում:
Ինչ վերաբերում է գրական նախասիրություններին, ապա ներկայումս վերընթերցում եմ Նիալ Ֆերգյուսոնի «Քաղաքակրթությունը» և Հելմութ Շեկի «Նախանձը», ինչպես նաև Եղիշե Չարենցի ստեղծագործությունները»,- պատասխանել է Սերժ Սարգսյանը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
3874 դիտում
17:14 17-06-2017
Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Հելմութ Քոլի մահվան կապակցությամբ
11289 դիտում
09:07 20-03-2016
Մրջյունի ձվի յուղ, մեղվի թույն, կանաչ պիթոն, շեկ մազեր.... այս ամենը կարելի է գնել ՀՀ-ում գրանցված կայքում
Այս բաժնից
1462 դիտում
08:50 23-01-2025
Թեժ «պայքար»՝ լավագույն սյունեցի քպական պաշտոնյա համարվելու համար. «Փաստ»
1495 դիտում
08:00 23-01-2025
Տրանսպորտի ուղեվարձի թեմայով քաղաքապետարանը «զադնի է դնո՞ւմ», թե՞ ի սկզբանե այդպես են «պլանավորել». «Փաստ»
1849 դիտում
07:31 23-01-2025
Ինչո՞ւ է թիրախավորվել հենց Նոյեմբերյանի անտառտնտեսությունը. «Փաստ»