211652_close_icon
views-count1950 դիտում article-date 15:20 02-06-2017

Երևանի քաղաքապետարանի թեժ գծերով ստացված հեռախոսազանգերը մշտական ուշադրության կենտրոնում են

Մայիսի 22-28-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի կենտրոնական աշխատակազմի «Թեժ գծի» հեռախոսահամարներով ստացվել է 259 հեռախոսազանգ: Շաբաթվա սկզբի տվյալներով՝ դրանցից 220-ին տրվել է լուծում կամ սպառիչ պատասխան, մնացած 39 հեռախոսազանգերով բարձրացված խնդիրներն ուսումնասիրման փուլում են, որից հետո կստանան համապատասխան լուծումներ: Մայրաքաղաքի վարչական շրջաններում նույն ժամանակահատվածում թեժ գծերի հեռախոսահամարներով ընդհանուր առմամբ ստացվել է 75 հեռախոսազանգ, որոնցից 52-ին լուծում է տրվել, իսկ 23-ի դեպքում աշխատանքներն ընթացքում են:

Նմանատիպ նյութեր