Հայաստանում մեկնարկել են 2017-2018 ուստարվա ընդունելության միասնական քննությունները
Մեկնարկել են 2017-2018 ուսումնական տարվա ընդունելության միասնական քննությունները: Այսօր՝ հունիսի 2-ին, քննություններ կանցկացվեն «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Համաշխարհային պատմություն»,
հունիսի 6-ին` «Հայոց լեզու և հայ գրականություն»,
հունիսի 9-ին` «Ֆիզիկա»,
հունիսի 13-ին` «Օտար լեզուներ»,
հունիսի 16-ին` «Մաթեմատիկա»,
հունիսի 20-ին` «Հայոց պատմություն», «Քիմիա»,
հունիսի 23-ին` «Ռուսաց լեզու» առարկաներից:
«Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Համաշխարհային պատմություն» առարկաների քննության արդյունքներին դիմորդները կարող են ծանոթանալ ՀՀ կրթության և գիտության նախարարության կայքում կամ ԿԳՆ ֆեյսբուքյան էջում: