211652_close_icon
views-count3775 դիտում article-date 11:00 02-06-2017

Ֆիլիպինների մայրաքաղաքում զինված հարձակում է տեղի ունեցել զբոսաշրջային համալիրի վրա. առնվազն 34 զոհ կա

Առնվազն 34 մարդ է սպանվել Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում գործող Resorts World Manila հյուրանոցային համալիրին կից խաղատան վրա կատարված զինված հարձակման հետևանքով, հաղորդում է BBC-ն։ Տեղի ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ զինված տղամարդը մտել է խաղատուն և սկսել հրազենից կրակ բացել այնտեղ գտնվողների վրա, իսկ հետո հրդեհել խաղասեղանները։ Վարկածներից մեկի համաձայն՝ հանցագործը սպանվել է ոստիկանության աշխատակիցների կողմից, մեկ այլ վարկածով՝ ինքնասպան է եղել։ Համալիրը շրջափակվել է անվտանգության ծառայությունների կողմից, իսկ հանցագործի վնասազերծման գործողությունը տևել է մի քանի ժամ։

Նմանատիպ նյութեր