211652_close_icon
views-count7547 դիտում article-date 20:25 01-06-2017

ՀՀԿ Արմավիրի երիտասարդական կառույցը մարզի համայնքներում կազմակերպեց հունիսմեկյան հետաքրքիր ծրագիր ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր աշխարհի ամենապայծառ ու լուսավոր տոնի՝ երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրն է: Այն սահմանվել է 1925 -ին՝ Ժնևում երեխաների պաշտպանության համար հրավիրված կոնֆերանսին: 1949 թ. Կանանց ժողովրդավարական միջազգային դաշինքը երեխաների պաշտպանության օր անցկացնելու որոշում ընդունեց:ՄԱԿ-ը,հավանություն տալով այս նախաձեռնությանը,հայտարարեց, որ երեխաների կյանքի և առողջության պաշտպանության հարցն իր գերակա ուղղություններից մեկն է: Առաջին անգամ հունիսի 1-ը նշվել է որպես երեխաների պաշտպանության միջազգային օր ՝ 1950-ին: Հայաստանը երեխաների իրավունքների մասին կոնվենցիան վավերացրել է 1992 թ-ին: ՀՀԿ Արմավիրի տ/կ խորհրդի նախագահ, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի հովանավորությամբ այս գունեղ ու բարի տոնին իրենց մասնակցությունն ունեցան ՀՀԿ Արմավիրի ԵԿ երիտասարդները, ովքեր մարզի Տանձուտ, Այգեշատ/Արմ./, Արգավանդ, Ջանֆիդա, Նալբանդյան, Ջրաշեն, Բամբակաշատ, Նոր Արտագերս, Արմավիր, Սարդարապատ, Նորապատ գյուղական համայնքներ երեխաներին հյուր գնացին համեղ և ուրախ անակնկալներով: Տոնական երաժշտություն, պաղպաղակ, կերպարային նկարազարդումներ և, իհարկե, ուրախ խաղեր ու պարեր: Տեսնելով երեխաների ուրախությունը, անկեղծ ժպիտներն ու շնորհակալ հայացքները՝ մեծերը նույնպես մտովի տեղափոխվել էին ջինջ մանկություն: Մի քանի համայնքներում երիտասարդներն այցելեցին մանկապարտեզներ և իրենց անակնկալ այցով զվարճացրեցին փոքրիկներին: ՀՀԿ Արմավիրի երիտասարդական կառույցը շնորհավորում է բոլոր երեխաներին, մաղթում առողջություն, անհոգ մանկություն և հուսալի ապագա: Աշխարհում թող միշտ տիրի ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ և ՄԱՐԴԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+

Նմանատիպ նյութեր