211652_close_icon
views-count7054 դիտում article-date 23:32 30-11-2016

Աշխարհի ամենամեծ կավե կառույցը մզկիթ է, որը գտնվում է Աֆրիկայում․ հետաքրքիր փաստեր

Ջեննեի առաջին մզկիթի կառուցման թվագրության մասին փաստացի տվյալներ չկան, բայց կան հիշտակաություններ ոչ ավելի վաղ, քան 1200 թվականն է, և ոչ ուշ՝ 1330 թվականն է: 15-ից 16-րդ դարերի ընթաքում Ջեննեն դարձավ այն վայրերից մեկը, որտեղից սկսվեց իսլամի տարածումը Աֆրիկայի ամբողջ տարածքում։ Մզկիթի համալիրի ընթացիկ կառուցմը ընթացավ երեք տարի և ավարտվեց 1907 թվականին (այլ տվյալներով 1909 թվական): Շինարարական աշխատնքներին հետևում են Ջեննե քաղաքի որմնադիրների համքարության վերակացուն: Այդ ժամանակ Ջեննեն համարվում էր Ֆրանսիական գաղութ, և հնարավոր էր, որ ֆրանսիացիները առաջարկել են քաղաքական և տնտեսական աջակցություն շինարարական աշխատանքներին և մզկիթին։ Մզկիթը կառուցված է մամլած կավից, ավազից և ջրից: Այն կանգնեցվել է բարձր՝ երեք մետրանց հարթակի վրա հենց այն տեղում, որտեղ 13-րդ դարից 14-րդ դարերը գտնվում էր մզկիթի համալիրի հին կառույցը: Կառույցի չափերը հասնում են 75×75 մետրի, իսկ կենտրոնական աշտարակի բարձրությունը հասնում է մոտ 13 մետրի: Մզկիթը էլեկտրաֆիկացվել է վերջերս: Որոշ վայրերում մզկիթի օրիգինալ մակերեսը պատված է կղմինդրասալիկներով, որն էլ ոչնչացնում է վերջինիս պատմական կառուցվածքը, իսկ երբեմն էլ վտանգի տակ է դնում շենքի կառուցվածքային ամբողջականությունը: Մզկիթի ծխականները դեմ էին նրա արդիականացմանը, որ ընթանում էր 1990-ական թվականներին: Ինչպես ենթադրում են շատ ճարտարապետներ, Ջեննեի մզկիթը սուդանա-սահալինային ոճի ամենամեծ ձեռքբերումն է, թեև որոշակի իսլամական ազդեցությամբ։ Մզկիթի մուտքը բաց է միայն մուսուլմանների համար: Այս մասին զգուշացնում են մուտքի մոտ տեղադրված ինֆորմացիոն վահանակները: Այս կանոնը տարածվում է Մալիի գրեթե բոլոր մզկիթներում։

Նմանատիպ նյութեր