211652_close_icon
views-count4640 դիտում article-date 16:30 01-06-2017

Նախագահ Սերժ Սարգսյանը դատավոր է նշանակել Լոռու մարզում

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ Նաիրա Մխիթարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր: Նախագահի հրամանագրում ասված է. «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով և հաշվի առնելով Արդարադատության խորհրդի 2017 թվականի մայիսի 26-ի ԱԽ-7-Ե-8 եզրակացությունը` որոշում ե-մ. Նաիրա Մխիթարյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր»:

Նմանատիպ նյութեր