211652_close_icon
views-count3420 դիտում article-date 13:37 01-06-2017

Հատուկ հսկողության տակ կդնեք, որ լաբորատորիաներում աժիոտաժ չառաջացնենք. Կարեն Կարապետյան

Հավատարմագրված պարենային ու ոչ պարենային արտադրանքի փորձարկման լաբորատորիաների նախնական մոնիթորինգի արդյունքում հայտնաբերվել են հայտագրված ոլորտներից դուրս ոչ ամբողջական ու հակասող փորձարկումների դեպքեր, որոնք հանդիսանում են լաբորատորիաների գործունեությունը դադարեցնելու կամ կասեցնելու հիմքեր։ Այս մասին այսօր Կառավարության նիստի օրակարգին անցնելուց առաջ հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը: «Այդ դեպքերը բարձրացնում են Հայաստանի շուկայում իրացվող պարենային և ոչ պարենային արտադրանքի վտանգավորության ռիսկերը, ինչպես նաև բացասաբար են ազդում արտադրանքի վարկանիշի վրա»,- ասաց վարչապետն ու ՀՀ տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարին հանձնարարեց մեկամսյա ժամկետում փորձարկման լաբորատորիաների մասնակցությամբ կազմակերպել ոլորտը կանոնակարգող իրական ակտերի միատեսակ կիրառման վերաբերյալ քննարկումներ, ձեռնարկել միջոցներ քննարկումների ընթացքում ի հայտ եկած կամ բարձրաձայնված խնդիրների լուծման ուղղությամբ: Կարեն Կարապետյանը հանձնարարեց նաև հատուկ ուշադրություն դարձնել գործող իրավական ակտերով նախատեսված արտահերթ ու պարբերաբար գնահատումներ իրականացվող ընթացակարգերին։ «Մեկամսյա ժամկետում հավատարմագրված բոլոր լաբորատորիաներում իրականացնել արտահերթ գնահատումներ՝ հատուկ ուշադրություն դարձնելով հավատարմագրման ոլորտից դուրս ոչ լիարժեք և օրենսդրությանը հակասող փորձարկումներ իրականացնելու փաստերի վրա: Շատ ուշադիր պետք է լինել, որ մեր չինովնիկը իրեն չափազանց կարևոր չզգա: Մենք լաբորատորիաները լիբերալիզացրել ենք, որպեսզի բիզնես անող մարդկանց հնարավորություն տանք»,- ասաց նա և նշեց, որ մյուս կողմից էլ այդ լաբորատորիաների հավաստիության վրա պետք է վստահ լինել, որ որևէ երկրում դա մեր վարկանիշը չի գցում: «Այստեղ վտանգ կա, հատուկ հսկողության տակ կդնեք, որ լաբորատորիաներում աժիոտաժ չառաջացնենք ու կոռուպցիոն ռիսկերը նվազեցնենք»,- հավելեց վարչապետը։

Նմանատիպ նյութեր