1504 դիտում
14:34 20-12-2018
Հայաստանում առկա կենսաբանական լաբորատորիաներում ռազմական ներկայության մասին խոսք լինել չի կարող. ՀՀ ԱԳՆ
Հայաստանում գործող կենսաբանական լաբորատորիաները քաղաքացիական բնույթի են, այստեղ ռազմական ներկայության մասին խոսք լինել չի կարող: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում դեկտեմբերի 20-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
«Սանիտարահամաճարակային վերահսկողության ոլորտը հայ-ռուսական երկկողմ հարաբերություններում քննարկումների մի մասն է կազմում: Երկխոսություն կա այս հարցի շուրջ, սակայն այդ լաբորատորիաները Հայաստանինն են և ունեն քաղաքացիական բնույթ: Այստեղ ռազմական ներկայության մասին խոսք լինել չի կարող Հայաստանի պարագայում»,- ասաց Նաղդալյանը:
Դեկտեմբերի 18-ին ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ ռուսական և հայկական կողմերի միջև կա երկխոսություն կենսաբանական լաբորատորիայի գործունեության շուրջ:
Ավելի վաղ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ ներկայում Մոսկվան ու Երևանը նախապատրաստում են փաստաթուղթ, որը պետք է երաշխավորի Հայաստանում օտարերկրյա զինծառայողների բացակայությունը:
«Հայաստանի հետ ավարտին ենք հասցնում այն փաստաթղթի նախապատրաստումը, որը կերաշխավորի այնտեղ օտարերկրյա զինծառայողների բացակայությունը և այն, որ այնտեղ կատարվող ամեն բան որևէ ռիսկերի ու սպառնալիքների տեսանկյունից թափանցիկ կլինի»,-ասել էր Լավրովը:
Նմանատիպ նյութեր
3904 դիտում
13:57 02-08-2018
Քաղաքական հետապնդման մասին խոսք անգամ լինել չի կարող. Սասուն Խաչատրյանը Լավրովի հայտարարության մասին
2816 դիտում
13:41 15-08-2022
Ակնհայտ է, որ չի կարող խոսք լինել ահաբեկչական ակտի մասին. ԱԻ նախարարը՝ «Սուրմալու»-ի պայթյունի մասին
Այս բաժնից
1177 դիտում
10:38 14-01-2025
ՄԻՊ-ը «Նուբարաշեն» ՔԿՀ-ում խնդիրներ է արձանագրել
667 դիտում
09:33 14-01-2025
Լավ ապրել նշանակում է շատ աշխատել, շատ ծախսել․ Փաշինյան