211652_close_icon
views-count3558 դիտում article-date 15:23 15-12-2016

Վերին Լարսի հետ կապված խնդիրները պահել հսկողության տակ. մենք այնտեղ պրոբլեմ ունենք. Կարեն Կարապետյան

Կառավարությունն այսօրվա նիստում որոշում է ընդունել, որով «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ը և «Տրանսպորտի ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը վերակազմակերպել և ստեղծել «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ: Այս որոշման արդյունքում ֆինանսական միջոցները կօգտագործվեն հնարավորինս արդյունավետ. կկրճատվեն 3 մեքենա, 9 աշխատատեղ, կտնտեսվի մոտ 106.9 մլն ՀՀ դրամ: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձել է Վերին Լարսի հետ կապված խնդիրներին և ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանին հանձնարարել այդ հարցը պահել ուշադրության կենտրոնում. «Պարոն Մարտիրոսյան, Վերին Լարսի հետ կապված խնդիրները պահել հսկողության տակ, որովհետև մենք այնտեղ պրոբլեմ ունենք»:

Նմանատիպ նյութեր