Իրանում ՀՀ դեսպան Թումանյանի և Ասիական խորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղարի հանդիպումը
Մայիսի 31-ին Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպել է Ասիական խորհրդարանական վեհաժողովի (ԱԽՎ) գլխավոր քարտուղար Մոհամմադ Ռեզա Մաջիդիի հետ:
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Ասիական խորհրդարանական վեհաժողովի միջև համագործակցությանն առնչվող հարցեր:
ԱԽՎ գլխավոր քարտուղարը ներկայացրեց Ասիական խորհրդարանական վեհաժողովի պատմությունը, հռչակած սկզբունքները և նպատակները: