1926 դիտում
11:55 01-06-2017
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի ուղերձը՝ երեխաների իրավունքների պաշտպանության օրվա առիթով
Հունիսի 1-ը, որպես երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օր, նշվում է 1950 թվականից: Այդ պաշտպանությունը արդյունավետ և խորքային դարձնելու համար աշխարհում բազմաթիվ կարևոր փաստաթղթեր են ստորագրվել. 1959թվականին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան ընդունել է Երեխաների իրավունքների հռչակագիրը, 1989 թ.՝ Երեխաների իրավունքների մասին կոնվենցիան: Փաստաթղթերն ստորագրած պետությունները պարտավորվել են ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ ապահովելու համար երեխայի պաշտպանությունը խտրականության բոլոր ձևերից:
2016 թվականին Հայաստանում ընդունվեց «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքը: Այն ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին արտոնում է իրականացնել «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի դրույթների կիրառության մշտադիտարկում, երեխաների իրավունքների խախտումների կանխարգելում և պաշտպանություն: Անցյալ տարվանից Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում գործում է Երեխաների իրավունքների պաշտպանության բաժինը: Իրականացվում են պարբերական և ըստ անհրաժեշտության այցեր երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններ և հանրակրթական ուսումնական հաստատություններ: Երեխաների իրավունքների պաշտպանությունը, հաշմանդամության խնդիրները, բռնության և թրաֆիքինգի դեպքերը մշտապես մեր ուշադրության կենտրոնում են:
Երեխաների իրավունքների պաշտպանությանը վերաբերող բոլոր օրենքների հիմքում երեխայի լավագույն շահն է, իսկ երեխայի իրավունքներից կարևորը ընտանիք ունենալու, ընտանիքում ապրելու իրավունքն է: Պետության պարտականությունն է բոլոր դեպքերում ապահովել երեխայի լավագույն շահը և ստեղծել պայմաններ, որ երեխան մեծանա առողջ, բարեկեցիկ և երջանիկ ընտանիքում:
Սիրելի երեխաներ, շնորհավորում եմ ձեզ հունիսի 1-ի կապակցությամբ և մաղթում եմ անհոգ մանկություն, երջանիկ ընտանիք և խաղաղ հայրենիք:
Նմանատիպ նյութեր
1063 դիտում
12:22 01-06-2019
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի շնորհավորանքը երեխաների պաշտպանության միջազգային օրվա առիթով
2205 դիտում
15:55 02-09-2021
Հանուն վաղվա օրվա ու մեր երեխաների իրավունքների՝ չպետք է կանգ առնենք. Մարդու իրավունքների պաշտպանի ուղերձը
Այս բաժնից
781 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
889 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
637 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին