211652_close_icon
views-count1063 դիտում article-date 12:22 01-06-2019

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի շնորհավորանքը երեխաների պաշտպանության միջազգային օրվա առիթով

Սիրելի՛ երեխաներ, Սրտանց շնորհավորում եմ ձեզ երեխաների պաշտպանության միջազգային օրվա առիթով: Այսօր մենք ոչ միայն նշում ենք երեխաների պաշտպանության միջազգային օրը, այլ նաև ևս մեկ անգամ վերահաստատում ենք մեր պարտավորվածությունն ապահովելու յուրաքանչյուր երեխայի լավագույն շահի սկզբունքը և պաշտպանելու նրանց իրավունքները: Մանկական երջանկության համար անփոխարինելի են ծնողական սերն ու ջերմությունը, հոգատար ընտանիքում ապրելն ու մեծանալը: Այս հիմնարար արժեքների համար անհրաժշտ է ապահովել պայմաններ, որպեսզի երեխան մեծանա առողջ, բարեկեցիկ և երջանիկ ընտանիքում: Մեր խնդիրն է ապահովել երեխաների առողջ, անհոգ և երջանիկ մանկությունը: Պաշտպանելով երեխաների իրավունքները` մենք պաշտպանում ենք մեր ապագան: Սիրելի՛ փոքրիկներ, մեկ անգամ ևս շնորհավորում եմ ձեզ այս ջերմ ու գեղեցիկ տոնի կապակցությամբ, մաղթում ձեզ առողջություն, անհոգ մանկություն և լուսավոր ապագա: [b] Արման Թաթոյան Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան[/b]

Նմանատիպ նյութեր