Ահաբեկիչները Քաբուլի պայթյունի համար մեկ ու կես տոննա պայթուցիկ նյութեր են օգտագործել
Ահաբեկիչները Քաբուլում կազմակերպված պայթյունի համար մեկ ու կես տոննա պայթուցիկ նյութեր են օգտագործել: Դրանք տեղադրված են եղել մեքենայի բենզինի համար նախատեսված բաքում: Այդ մասին գրում է РИА Новости-ն:
Հիշեցնենք, որ պայթյունն իրականացրել է մահապարտ-ահաբեկիչը՝ Գերմանիայի դեսպանատնից ոչ հեռու։ Պայթյունի հետևանքով զոհվել էր առնվազն 90, վիրավորվել` ավելի քան 380 մարդ։