Քաբուլի Ամերիկյան համալսարանում մահապարտ ահաբեկիչը պայթուցիկ սարք է գործի դրել. կա 12 զոհ, 44 վիրավոր
Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի Ամերիկյան համալսարանում մահապարտ ահաբեկիչը գործի է դրել պայթուցիկ սարքը, որը տեղադրել է ավտոմեքենայի մեջ: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Համալսարանի դարպասների մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով կա 12 զոհ: Եվս 44 հոգի մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել:
Պայթյունի պահին շենքի ներսում գտնվել է մոտ 1700 ուսանող: