211652_close_icon
views-count2775 դիտում article-date 20:46 31-05-2017

Հայաստանը ներդրումներ է կատարել Պանամայում և Վիրջինյան կղզիներում․ ԱՎԾ

2017թ. հունվար-մարտին տնտեսության իրական հատվածում օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերի ծավալը (առանց պետական կառավարման և բանկային համակարգով ստացվածի) կազմել է -7․536,5 մլն դրամ, որից ուղղակի ներդրումների ծավալը կազմել է 19․743,2 մլն. դրամ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը, ներկայացնելով ցուցանիշները անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Ընդհանուր ներդրումների բացասական ցուցանիշը՝ -7․536,5 մլն դրամ, նշանակում է, որ ավելի շատ կապիտալ Հայաստանից դուրս է հոսել, քան մտել երկրի տնտեսություն (ընդամենը ներդրումները ներառում են ուղղակի, պորտֆելային և այլ ներդրումները (վերջինում ներառվում են վարկերը և փոխառությունները, ապրանքների և ծառայությունների դիմաց վճարվելիք/ստացվելիք գումարները, ստացված/տրված կանխավճարները))։ Ընդամենը ներդրումների գծով ամենամեծ բացասական փոփոխությունը գրանցվել է Արաբական Միացյալ Էմիրությունների (-13.5 մլրդ դրամ) և Ռուսաստանի Դաշնության գծով (-11.2 մլրդ դրամ)։ 2017 թվականի հունվար-մարտին Ջերսիից ուղղակի ներդրումները կազմել են 5.760,8 միլիոն դրամ, Ռուսաստանից՝ 4.789,5 միլիոն դրամ, Գերմանիայից՝ 3․941,6 միլիոն դրամ: Հայաստանից ընդամենը ներդրումները եղել են ԱՄԷ-ից՝ 13.547,1 միլիոն դրամ, Գերմանիայից՝ 6.194,2 միլիոն դրամ, ԱՄՆ-ից՝ 2.402,7 միլիոն դրամ: Հայաստանից ներդրումները օֆշորային գոտիներում՝ Պանամայում կազմել են 201.8 միլիոն դրամ, Բրիտանական վիրջինյան կղզիներում՝ 1.832,9 միլիոն դրամ: Մանրամասն՝ աղյուսակում։ [img]http://shamshyan.com/ups/images/0011196001496242107441832.png[/img]

Նմանատիպ նյութեր