Տարեսկզբից Պանամայում դենգե դողէրոցքից 6 մարդ է մահացել: Այս մասին հայտնել են Պանամայի իշխանությունները, որոնք շեշտել են, որ պետությունը վտանգավոր հիվանդության կանխարգելման համար շտապ միջոցներ է ձեռնարկում: Անցյալ տարի երկրում տենդով վարակվածների թիվն ավելի քան 3 հազար է եղել, որոնցից 5-ը մահացել են:
Հատկանշական է, որ դենգե տենդով վարակվածների թվի կտրուկ աճ է գրանցված Կենտրոնական Ամերիկայում և Մեքսիկայում: Այդ պետությունների իշխանությունները գործում են հատուկ մշակված ծրագրով, նրանցից մի քանիսը ենցյալ տարի սանիտարական տագնապ են հայտարարել: