«Բարսելոնա»-ի և «Ռեալ»-ի լեգենդները այսօր կհանդիպեն Պանամայում
Այսոօր՝հոկտեմբերի 11-ին Մադրիդի «Ռեալ»-ի և «Բարսելոնա»-ի լեգենդար ֆուտբոլիստները միմյանց միջև հանդիպում կանցկացնեն:
Կատալոնյան ակումբի կազմում խաղադաշտ դուրս կգան հետևյալ խաղացողները՝ Ռոբերտո Բոնանո, Լուիս Միլյա, Էդգար Դավիդս, Ֆրանչեսկո կոկ, Գաիկսա Մենդիետա, Անդոնի Գոյկոտչեա, Լյուդովիկ Ժյուլի, Ժուլիանո Բելետի, Պատրիկ Կլյուիվերտ և Ռիվալդո:
Մադրիդյան ակումբի կազմում կխաղան՝ Սանտիլյանան, Ֆրանցիսկո Պավոն, Ֆերնանդո Մորիենտես, Լուիշ Ֆիգու, Քրիստիան Կարմբյո և Ֆերնանդո Ռեդոնդո:
Խաղը տեղի կունենան Պանամայի «Ռոմմել ֆերնանդես» մարզադաշտում: