211652_close_icon
views-count2285 դիտում article-date 15:10 31-05-2017

ՀՀ ՊՆ-ում քննարկվել է պաշտպանության ոլորտում հայ-էստոնական համագործակցության ակտիվացումը

Մայիսի 31-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Էստոնիայի խորհրդարանի (Ռիիգիկոգուի) ազգային պաշտպանության հանձնաժողովի նախագահ Հանես Հանսոյին և արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մարկո Միհկելսոնին: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում հայ-էստոնական համագործակցության ակտիվացմանը, պաշտպանական բարեփոխումների ընթացքին, Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանը, միջազգային խաղաղապահ առաքելություններին և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: Երկուստեք կարևորվել է խորհրդարանական կապերի ամրապնդումը, որը լավ հիմք կարող է հանդիսանալ նաև պաշտպանության ոլորտում հայ-էստոնական հարաբերությունների խորացման և զարգացման համար: Հյուրերի խնդրանքով Արտակ Զաքարյանն անդրադարձել է մի շարք խնդիրների: Մասնավորապես, խոսելով առաջիկայում ստորագրվելիք ԵՄ-Հայաստան նոր շրջանակային համաձայնագրի մասին, նշել է, որ Եվրոպական Միությունը շարունակում է մնալ Հայաստանի կարևոր գործընկերներից մեկը, և ԵՄ հետ համագործակցությունը հիմնված է առաջին հերթին ընդհանուր արժեքային համակարգի վրա: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցին՝ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը վերահաստատել է ԼՂ հիմնահարցի՝ խաղաղ ճանապարհով լուծման վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը: Նա ընդգծել է նաև, որ ՀՀ պաշտպանական քաղաքականությունն ուղված է առաջին հերթին տարածաշրջանում կայուն և խաղաղ զարգացումների ապահովմանը:

Նմանատիպ նյութեր