211652_close_icon
views-count28680 դիտում article-date 12:56 31-05-2017

Երևանի քաղաքապետարանի չինովնիկների անգործության պատճառով հերթական խոշոր վթարն է տեղի ունեցել, իսկ պատասխանատուները «ուղտի ականջում քնած են». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։00-ի սահմաններում Մաշտոցի պողոտայի՝ Սուրբ Սարգիս եկեղեցու հարևանությամբ գտնվող թունելի սկզբնամասում բախվել են Nissan մակնիշի 77 XX 778 համարանիշի, Opel Astra մակնիշի 35 CR 809 համարանիշի և ВАЗ 21099 մակնիշի 35 FՍ 176 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Վթարի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազաբալոնները։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի հետևանքով Opel-ի 2 անվահեծանները կոտրվել են, և նա ճակատ-ճակատի բախվել է «99»-ին։ Վթարի հիմնական պատճառը թունելի մեջ արդեն մի քանի տարի գոյություն ունեցող խոտանված ճանապարհահատվածն է, որտեղ ջուր է կուտակվում, ու վարորդները, ընկնելով ջրի մեջ, չեն կարողանում կառավարել ավտոմեքենան և տեղի է ունենում վթար։ Այդ խոտանված ճանապարհի պատճառով 3 տասնյակից ավելի վթարներ են տեղի ունեցել, ու ամեն անգամ Երևանի քաղաքապետարանը խոստանում է, որ խնդիրը կլուծի, սակայն ամեն անգամ «էշ, մի սատկի, գարուն կգա» սկզբունքով է առաջնորդվում։ Կարելի է միանշանակ պնդել, որ այս վթարում մեղքի իրենց բաժինն ունեն նաև քաղաքապետարանի չինովնիկները։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննիչ Դավիթ Խանաղյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Դ. Խանաղյանի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են Երևանի ՃՈ պահպավող հատուկ տարածք։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 82+
82+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր