211652_close_icon
views-count12564 դիտում article-date 00:20 28-01-2014

Մինչ Աբովյանի Ճանշինը «ուղտի ականջում քնել է», մերկասառույցի պատճառով հերթական խոշոր վթարն է տեղի ունեցել. կան վիրավորներ

Երեկ` հունվարի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում, Եղվարդ քաղաքի բնակիչ 27-ամյա Արմեն Չիլինգարյանը վարելով Opel մակնիշի 34 MD 977 համարանիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի 31-րդ կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս ճանապարհի մերկասառույցի պատճառով գլխիվայր շրջվել է: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնց ավտոմեքենաներից դուրս են բերել քաղաքացիները, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Չարենցավանի բժշկական կենտրոն: Վթարի վայր են ժամանել ոստիկանության Չարենցավանի բաժնի օպերատիվ խումբը` Չարենցավանի ոստիկանապետ Սամվել Տոնոյանի գլխավորությամբ: Տեղում են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցները` վաշտի հրամանտարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի գլխավորությամբ: Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի քննիչ Արմեն Իսկանդարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ճանապարհի նշված հատվածում ճանապարհային ոստիկանները ուժեղացված ծառայություն են կատարում, վարորդներին հորդորելով որպեսզի մեքենաները վարեն դանդաղ, պահելով անվտանգության կանոնները, քանի որ նշված տարածքը սպասարկող Ճանշինի աշխատակիցների չաշխատելու արդյունքում վթար-վթարի հետևից է տեղի ունենում: Ժամանել էին նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Կոտայքի մարզի հրշեջ փրկարարները, քանի որ ավտոմեքենայից դիզվառելիքի և գազի արտահոսք էր սկսվել, ինչը նրանց կողմից կանխվեց: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր