211652_close_icon
views-count83474 դիտում article-date 09:57 31-05-2017

Սևանում թալանել են Սևանի նախկին քաղաքապետ Ուդոյի առանձնատունը. գողոնը կազմում է մոտ 10 մլն դրամ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Ռազմիկ Բոշյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետերով։ Ինչպես Սևանից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է Սևանի նախկին քաղաքապետ, «Ուդո» մականվամբ Ռուդիկ Ղուկասյանի տանից կատարված գողության փաստով։ Մայիսի 29-ին ոստիկանության Սևանի բաժին է հայտարարություն տվել Սևան քաղաքի Գրիբոյեդովի փողոցի բնակչուհի՝ 62-ամյա Հռիփսիմե Գույումջյանը, որ մայիսի 18-29-ը ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Սևան քաղաքի Նաիրյան փողոցի 20 հասցեում գտնվող իր առանձնատան մուտքի ձախ կողմի ճաղավանդակը կոտրելու միջոցով ներս են մտել տուն և այնտեղից հափշտակել մեծ քանակի խմիչքներ, 1 հատ կանացի՝ ադամանդե 10 քարերով պատված արծաթագույն ժամացույց, 6 կտոր ոսկյա և արծաթյա զարդեր և մի քանի հատ ճամպրուկ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հանցագործը կամ հանցագործները նախկին քաղաքապետի տանից տարել են այն ոսկյա և արծաթյա զարդերը, որոնք Ուդոյին է նվիրել մայրը։ Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ջանիկյանի գլխավորությամբ։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 55+
55+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր