ԱՊՀ-ի հարմարեցման գործընթացը շարունակվում է. գագաթաժողովը տեղի կունենա հոկտեմբերին Սոչիում
ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստը նախատեսվում է անցկացնել հոկտեմբերի 11-ին Սոչիում: Այդ մասին լրագրողներին հայտնել է ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ Սերգեյ Լեբեդևը, գրում է [url=http://tass.ru/mezhdunarodnaya-panorama/4293267]ТАСС[/url]-ը:
Լեբեդևը նաև տեղեկացրել է, որ Սոչիում հոկտեմբերի 10-ին տեղի կունենա ԱՊՀ երկրների նախարարների խորհրդի նիստը:
Լեբեդևն ընդգծել է, որ «ԱՊՀ-ն կշարունակի տնտեսական և մարդասիրական համագործակցության խորացմանն ուղղված աշխատանքը: Ընդհանուր առմամբ, ներկա իրողություններին ԱՊՀ-ի հարմարեցման գործընթացը շարունակվում է բավականին արդյունավետ»: