Սիրիայի ընդդիմադիր ուժերի «Աստանա-2» գագաթաժողովը տեղի կունենա սեպտեմբերին
Սիրիական ընդդիմադիր ուժերի «Աստանա-2» գագաթաժողովը հնարավոր է տեղի ունենա սեպտեմբերի վերջին կամ հոկտեմբերի սկզբին: Արդեն 50 ընդդիմադիր խմբավորումների ներկայացուցիչներ մասնակցության հայտ են ներկայացրել, այդ թվում՝ նախորդ գագաթաժողովի մասնակիցները:
Հիշեցնենք՝ մայիսի 25-27-ին Աստանայում տեղի ունեցան ընդդիմադիրների բանակցությունները: Արդյունքում ստորագրված փաստաթղթով կոչ արվեց Սիրիայից դուրս բերել օտարերկրացի զինվորականներին, նաեւ ընդգծվեց ահաբեկչության դեմ պայքարի միասնական ուժ ստեղծելու անհրաժեշտությունը:
Նշենք նաեւ, որ 2011թ.-ից շարունակվող զինված հակամարտության հետեւանքով, ըստ ՄԱԿ-ի, Սիրիայում զոհվել է 220 հազար մարդ: