ՆԱՏՕ-ի հաջորդ գագաթաժողովը տեղի կունենա 2016թ. Լեհաստանում. Կոմորովսկի
ИТАР-ТАСС-ի հաղորդմամբ՝ Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի հաջորդ գագաթաժողովը տեղի կունենա 2016թ. Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում:
Կոմորովսկին Լեհաստան է հրավիրել ՆԱՏՕ-ի գծով բոլոր գործընկերներին և կարծիք հայտնել, որ դա հանրապետության համար լավ փորձ կլինի.
«Ինչևէ, դա կլինի ՆԱՏՕ-ի գագաթաժողով Լեհաստանում, Վարշավայում, այնտեղ, որտեղ ժամանակին ի հայտ է եկել և վերացվել Վարշավյան պայմանագիրը (Վարշավյան բլոկը)»: