2219 դիտում
17:06 30-05-2017
ԱԺ-ն քննարկում է օրինագիծ, որը կոռուպցիոն ռիսկը նվազեցնելու բնույթ ունի, բայց հիմնավորված չէ կոռուպցիայի դեմ պայքարով
«Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու և «ՀՀ քննչական կոմիտեի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը հիշեցրեց, որ 2013թ.-ին, երբ ընդունվեց քննիչների, դատավորների, դատախազների թոշակները բարձրացնելու մասին օրենքը, այն լուրջ խնդիրներ առաջացրեց, որովհետև 20-ամյա աշխատանքային ստաժ ունեցող փորձառու մասնագետները լքեցին համակարգը՝ բարձր թոշակ ստանալու պատճառով: :
«Այդ մարդիկ համատարած գնում էին թոշակի և ստացվում էր, որ թոշակի գնացած դատախազն ավելի շատ փող էր ստանում, քան այդ պահին գործող դատախազը: Աբսուրդ: Իրավիճակը հանգեցրեց նրան, որ այո՛, աշխատող սուբյեկտները, որոնք պոտենցիալ ունեն, դուրս եկան համակարգից, դրա փոխարեն եկան երիտասարդներ, ովքեր ավելի ցածր էին ստանում, քան դատախազը, որը տանը նստած է»,- ասաց Գևորգ Կոստանյանը, ապա հավելեց,- «Բարձր թոշակն անհրաժեշտություն է, բայց ես ավելի շատ կխոսեի սոցիալական ապահովության կայունության մասին: Պատկերցրեք՝ քննիչի, դատախազի, ով չունի սոցիալական ապահովության երաշխիք, չունի այդ երաշխիքի կայունության զգացում, ուստի իր գործունեությունը դառնում է կոռուպցիոն ռիսկի գոտում գտնվող: Այս օրենքը կոռուպցիոն ռիսկը նվազեցնելու բնույթ ունի»:
Քննարկման ժամանակ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ևս անդրադարձավ դատական ոլորտում առկա կոռուպցիոն ռիսկերին:
«Բայց պարզ է, որ դատական համակարգում կոռուպցիայի առումով վիճակը շարունակում է մնալ ողբերգական, ինչքան էլ դալաններում դատավորներ բռնեք 1000 դոլար կաշառք վերցնելուց, կաբինետներում վերցվում են կաշառքներ, կայացվում են դատական վճիռներ»,- հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը:
Հիմնական զեկուցող, Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանն ասաց, թե օրինագիծը հիմնավորված չէ կոռուպցիայի դեմ պայքարով:
«Մենք լուծում ենք սոցիալական խնդիրներ: Այս նախագծով չէ, որ պայքարում ենք կոռուպցիայի դեմ»,- ասաց փոխնախարարը:
Նմանատիպ նյութեր
825 դիտում
16:41 25-12-2014
Կնվազեն թղթատարությունը և կոռուպցիոն ռիսկը
Այս բաժնից
376 դիտում
16:29 30-10-2024
Վրացիները սերտել են թե՛ իրենց նախկին սխալները, թե՛, գուցե, ներկայիս Հայաստանի ողբալի դասերը. Աշոտյան
733 դիտում
15:15 30-10-2024
«Վարդաշեն» ՔԿՀ-ի ծառայողները կարճատև տեսակցության եկած քաղաքացու մոտից հայտնաբերել են բջջային հեռախոս