2189 դիտում
14:28 30-05-2017
ՀՀ ՔԱԳՎ պետն ընդունել է գերմանական «Լյուֆթանզա գրուպ» ընկերության ներկայացուցիչներին
ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը և Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ դեսպան Ն.Գ. պարոն Աշոտ Սմբատյանը մայիսի 30-ին ընդունեցին «Լյուֆթանզա գրուպ» ընկերության գլխավոր տնօրեն, Ռուսաստանի Դաշնությունում և ԱՊՀ երկրներում կապի գրասենյակի տնօրեն Ռոլանդ Շուլցին, Ուկրաինայում, Բելառուսիայում, Վրաստանում և ՀՀ-ում առևտրի գլխավոր մենեջեր Ռենե Կոյինզակին և Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում «Ավստրիական ավիաուղիներ»-ի ներկայացուցիչ Նովիկա Մռկովիչին:
Սերգեյ Ավետիսյանը, ողջունելով և շնորհակալություն հայտնելով գործընկերներին հանդիպման առաջարկն ընդունելու համար, ներկայացրեց Հայաստանում ավիաընկերությունների համար բիզնես միջավայրի բարելավման նպատակով իրականացված և իրականացվող ծրագրերը:
ՔԱԳՎ պետը կարևորեց նաև ԵՄ-ի և ՀՀ-ի միջև Համապարփակ օդային փոխադրումների մասին համաձայնագիրը, որը կարևոր ազդեցությունը կունենան նաև ՀՀ ավիացիոն շուկայում արդեն երկար տարիներ գործող «Լյուֆթանզա գրուպ» ընկերության «Ավստրիական ավիաուղիներ» և «Բրասելս Էյրլայնզ» ավիաընկերությունների՝ դեպի Հայաստան չվերթների իրականացման ծրագրի ընդլայնման գործում:
Գերմանացի գործընկերները ևս իրենց շնորհակալությունը հայտնեցին ակտիվ համագործակցության համար՝ նշելով, որ կուսումնասիրեն հայկական շուկան՝ առավել լայն գործունեություն ծավալելու նպատակով, ինչպես նաև՝ կքննարկեն ցերեկային ժամերին ևս թռիչքներ իրականացնելու հնարավորությունը:
Նմանատիպ նյութեր
4895 դիտում
12:32 18-09-2017
ՀՀ Քաղավիացիան կարող է համագործակցել «Լյուֆթանզա Տեխնիքս» ընկերության հետ
1329 դիտում
13:41 23-05-2017
ՔԱԳՎ պետն ընդունել է Ֆրանսիայի աէրոնավիգացիոն ծառայություններ մատուցող կազմակերպության գլխավոր տնօրենին
2093 դիտում
16:47 23-03-2017
ՀՀ ՔԱԳՎ պետն ԱՄԷ-ում քննարկումներ է ունեցել ավիացիոն ոլորտի մի շարք հարցերի շուրջ
Այս բաժնից
826 դիտում
13:53 21-11-2024
Բավարար չէ ասել, որ Նիկոլը «մերկ» է. պետք է հիմնավորել, որ նա «տգեղ» է․ Աշոտյան
1279 դիտում
13:36 21-11-2024
Սրանից հետո մի հատ ժամկետ խախտվեց, կոնկրետ գալու է անձնական պատասխանատվությունը, զգուշացնում եմ. Փաշինյան