211652_close_icon

ՔԱԳՎ պետն ընդունել է Ֆրանսիայի աէրոնավիգացիոն ծառայություններ մատուցող կազմակերպության գլխավոր տնօրենին

views-count1527 դիտում article-date 13:41 23-05-2017
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանն այսօր՝ մայիսի 23-ին, ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության աէրոնավիգացիոն ծառայություններ մատուցող կազմակերպության գլխավոր տնօրեն Մաուրիս Ջորջեսին և ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանատան մշակութային և համագործակցության հարցերով խորհրդական Ալեքս Բորտոլանին: Բրյուսելում կայանալիք «Եվրակոնտրոլ» միջազգային կազմակերպության գլխավոր տնօրենի ընտրությունների թեկնածու Մաուրիս Ջորջեսը հանդիպման ընթացքում ներկայացրեց իր տեսլականները և հիմնական դրույթները, որոնցով պետք է առաջնորդվի գլխավոր տնօրեն ընտրվելու դեպքում: Սերգեյ Ավետիսյանն իր հերթին անդրադարձավ «Եվրակոնտրոլ» միջազգային կազմակերպության հետ Հայաստանի համագործակցության հեռանկարներին, ինչպես նաև՝ պարոն Ջորջեսի՝ հաղթանակի դեպքում նախանշված տարածաշրջանային համագործակցության տեսլականին: Հանդիպման ավարտին ՔԱԳՎ պետը հաջողություն մաղթեց պարոն Ջորջե սին՝ «Եվրակոնտրոլ» միջազգային կազմակերպության գլխավոր տնօրենի սպասվելիք ընտրություններում:

Նմանատիպ նյութեր