88072 դիտում
11:49 30-05-2017
ԲԱՐԻ ԼՈՒՐ. «Արմենիա» հեռուստաընկերությունում ևս երկվորյակներ են ունենում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ մայիսի 30-ին, «Շենգավիթ» բժշկական կենտրոնում երկվորյակ տղաներ են լույս աշխարհ եկել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փոքրիկների հայրը՝ Կարեն Մարգարյանը, և մայրը՝ Հասմիկ Մելքումյանը, երկար տարիներ են սպասել այս բարի լուրին ու հիմա հայրը, ով «Արմենիա» հեռուստաընկերության մեր գործընկերներից է, հպարտանում է, որ հաղթանակած հայոց բանակ է ճանապարհելու երկու զինվորի։
Երեխաները ծնվել են բնական ճանապարհով, և բժիշկները փոքրիկների վիճակը գնահատում են լավ և առողջ։
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը շնորհավորում է մեր գործընկերոջը, ցանկանում, որպեսզի հետագա տարիներին էլ երկվորյակ եղբայրներն ունենան երկվորյակ քույրեր։
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
Նմանատիպ նյութեր
41119 դիտում
12:41 10-04-2016
Եվս մի ուրախ լուր. հրետանավորը, որից լուր չկար` զանգել է տուն. Asekose.am