6093 դիտում
23:22 29-05-2017
Հայաստանի արտգործնախարարն ընդունել է Միգրացիայի միջազգային կազմակերպության տարածաշրջանային տնօրենին
Այսօր՝ մայիսի 29-ին, Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Միգրացիայի միջազգային կազմակերպության Արևելյան և Հարավ-Արևելյան Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի տնօրեն, դեսպան Արգենտինա Սաբադոսին:
Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը կարևորեց Միգրացիայի միջազգային կազմակերպության կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը և վստահեցրեց, որ Հայաստանի կառավարությունը շարունակելու է սերտ փոխգործակցությունը կառույցի հետ։
Դեսպան Սաբադոսը ներկայացրեց ՄՄԿ-ի կողմից իրականացվող աշխատանքները և բարձր գնահատեց Հայաստանի իշխանությունների հետ երկու տասնամյակից ավել հաստատված արդյունավետ համագործակցությունը։
Զրույցի ընթացքում մտքեր փոխանակվեցին միջազգային միգրացիոն հոսքերի կառավարման շուրջ։ Անդրադարձ արվեց Հայաստանում Սիրիայից ժամանած փախստականների խնդիրներին։
Նմանատիպ նյութեր
937 դիտում
21:22 02-10-2023
Վահե Գևորգյանն ընդունել է Միգրացիայի միջազգային կազմակերպության տարածաշրջանային տնօրեն Մանֆրեդ Պրոֆազիին
856 դիտում
22:11 16-02-2024
Վարչապետը հանդիպել է Միգրացիայի միջազգային կազմակերպության տնօրենին
914 դիտում
09:41 17-10-2014
ՀՀ արտգործնախարարն ընդունել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայի և ԱՊՀ-ի տարածաշրջանային տնօրենին
Այս բաժնից
1219 դիտում
21:09 10-01-2025
Դավիթ Խուդաթյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե
1042 դիտում
20:43 10-01-2025
Իրանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի Հայաստան
856 դիտում
20:18 10-01-2025
Հնդկաստանում ՀՀ դեսպանը Հնդկաստանի պաշտպանության նախարարի հետ կարճ զրույց է ունեցել