Տեղեկատվություն Չեռնոգորիա-Հայաստան հանդիպման տոմսերի վերաբերյալ
ՀՖՖ պաշտոնական կայքը Հայաստանի ազգային հավաքականի բոլոր այն երկրպագուներին, ովքեր ցանկանում են ներկա գտնվել հունիսի 10-ին կայանալիք Աշխարհի 2018 թ. առաջնության Չեռնոգորիա-Հայաստան ընտրական հանդիպմանը, տեղեկացնում է,, որ Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների համար հատկացված տոմսերը հնարավոր կլինի ձեռք բերել միայն խաղի օրը՝ ժամը 10:00-ից մինչև 20:00 (Չեռնոգորիայի ժամանակով) մարզադաշտից 2 կմ հեռավորության վրա՝ Իվան Միլուտինովիչ փողոցում գտնվող տոսմարկղից: Տոմսերի օնլայն-վաճառք չի իրականացվում:
Հայ երկրպագուներին հատկացվել է մարզադաշտի հարավային տրիբունայի A հատվածը: Տոմսերի արժեքն է 5 եվրո:
Մարզադաշտում հայ երկրպագուներին հատկացված տրիբունայի քարտեզը, ինչպես նաև տոմսարկղի գտնվելու վայրը կարող եք տեսնել ստորև: