Նավթի համաշխարհային գները սկսել են նվազել
Նավթի գները միջազգային շուկաներում սկսել են իջնել, հաղորդում է Ria Novosti-ն։
Այսօր առավոտյան Մոսկվայի ժամանակով ժամը 08։22-ին Brent նավթի օգոստոսյան ֆյուչերսների արժեքը Լոնդոնի Ice Futures բորսայում նվազել է 0.25 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 52.38 ԱՄՆ դոլար։
WTI տեխասյան եթև նավթի հուլիսյան ֆյուչերսների արժեքը Նյու Յորքի Nymex բորսայում նվազել է 0.28 տոկոսով՝ 1 բարելի դիմաց կազմելով 49.66 ԱՄՆ դոլար։
Այսօր սպասվում է, որ նավթային գործարքների թիվը մեծ չի լինի նշվող Չինաստանում, Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում ազգային տոների պատճառով։