Նավթի համաշխարհային գները սկսել են նվազել
Նավթի համաշխարհային գները մի քանի օր բարձրանալուց հետ այսօր առավոտյան սկսել են նվազել, ինչը վկայում են առևտրի տվյալները, հաղորդում է gazeta.ru-ն։
Նյու Յորքի Nymex բորսայում WTI տեխասյան թեթև նավթի հունիսյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0.92 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 48.21 ԱՄՆ դոլար։
Նույն ժամանակահատվածում Լոնդոնի Ice Futures բորսայում Brent էտալոն նավթի հուլիսյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0,79 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 51,24 ԱՄՆ դոլար։