Նավթի համաշխարհային գները սկսել են նվազել
Լոնդոնի և Նյու Յորքի առևտրի էլեկտրոնային բորսաներում նավթի գների անկում է արձանագրվել, ինչը վկայում են առևտրի տվյալները, հաղորդում է gazeta.ru-ն։
Այսպես, Նյու Յորքի Nymex բորսայում WTI տեխասյան թեթև նավթի ապրիլ ամսվա մատակարարումների արժեքը նվազել է 0.82 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 48,38 ԱՄՆ դոլար։
Նույն ժամանակահատվածում Լոնդոնի Ice Futures բորսայում Brent էտալոն նավթի մայիս ամսվա մատակարարումների արժեքը նվազել է 0.60 տոկոսով՝ 1 բարելի դիմաց կազմելով 51.45 ԱՄՆ դոլար։