211652_close_icon
views-count9727 դիտում article-date 19:29 28-05-2017

Սերժ Սարգսյանը Հենրիխ Մխիթարյանին պարգեւատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով. ՖՈՏՈՇԱՐՔ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ մայիսի 28-ին, Հայաստանի ազգային հավաքականի եւ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին Առաջին Հանրապետության տոնի առիթով պարգեւատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով՝ հայկական սպորտի զարգացման գործում ունեցած ավանդի եւ Հայաստանն աշխարհում լավագույնս ներկայացնելու համար: Պարգեւատրման արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում Հենրիխ Մխիթարյանը նշել է, որ իրեն հպարտ է զգում նման պարգեւի արժանանալու համար և հույս է հայտնել, որ մեդալը կխթանի իրեն հետագայում ևս շարունակելու նպաստել հայկական սպորտի զարգացմանը: Այն հարցին, թե ո՞ր գոլի հետ կհամեմատի Սերժ Սարգսյանից ստացած մեդալը, Մխիթարյանը պաստախանել է. «Ոչ մի գոլի հետ չեմ համեմատի, դրանք անհամեմատելի են»: Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում երեք տիտղոս նվաճեց` Անգլիայի Սուպերգավաթ, Լիգայի գավաթ և հաղթել Եվրոպա լիգայում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր