Դիրքերում վիրավորված օպերատոր Դավիթ Աթոյանի կոչը սահմանապահ զինվորներին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆեՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Դիրքերում» հաղորդաշարի նկարահանումների ժամանակ՝ սահամանապահ զինվորներին հերթական անգամ այցելելու ճանապարհին, հակառակորդի դիպուկահարների գնդակոծության ժամանակ վիրավորված օպերատոր Դավիթ Աթոյանն ապաքինվում է: Տրամադրությունն էլ բարձր է և մարտական:
[color=#CC0000]
SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում, նա նշեց, որ անկողնուց վեր կկենա մոտակա 15-20 օրերի ընթացքում, երբ որ կկարողանա գոնե 1 ոտքի վրա կանգնել և տեղաշարժվել հենակներով:
Դրանից բացի, նա ցանկություն հայտնեց սահմանապահ տղաներին դիմելու իր կոչով:
Այսօր Դավիթին էին այցելել նաև «Վահագն» ռազմահայրենասիրական կազմակերպության ներկայացուցիչներն, ովքեր նրան պարգևատրեցին շքանշանով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Հայկ Կիսեբլյանի