2291 դիտում
16:17 27-05-2017
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը միացավ «Մաքուր Հայաստան» ծրագրին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Մայիսի 27-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակիցները, «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում, մասնակցել են համապետական շաբաթօրյակին:
ՀՀ նախարարության աշխատակիցները մաքրման աշխատանքներ են իրականացրել Ստեփան Շահումյանի և Ալեքսանդր Մյասնիկյանի անվան հրապարակներին կից այգիներում, նախարարության մասնաշենքում և հարակից տարածքներում:
Հիշեցնում ենք նաև, որ «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեն հայտարարել է արշավ, որի նպատակն է ՀՀ քաղաքացուն դարձնել ակտիվ մասնակից «Մաքուր Հայաստան» ծրագրին։ Յուրաքանչյուր քաղաքացի կարող է նկարահանել զբոսաշրջային գրավչություն հանդիսացող վայրում աղբաշատ հատվածը, ուղարկել լուսանկարը զբոսաշրջության պետական կոմիտեի ֆեյսբուքյան էջին՝ նշելով մարզը, քաղաքը, համայնքը և նկարահանման օրը: Էջում ներկայացվում են նաև իրականացված աշխատանքների արդյունքները:
Աշխատանքներն առավել արդյունավետ դարձնելու նպատակով կարող եք օգտագործել #CleanArmenia հաշթեգը:
#CleanArmenia նախագծի շրջանակներում տրամադրած նկարների և քաղաքացիների արդյունավետ համագործակցության արդյունքում արդեն իսկ բազմաթիվ վայրերում իրականացվել են մաքրման աշխատանքներ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
1482 դիտում
11:53 10-10-2014
«Մաքուր քաղաք», «Մաքուր բնություն», «Մաքուր ճանապարհներ» հոլովակները` ընդդեմ բնության աղտոտման. տեսանյութեր
8372 դիտում
19:42 09-06-2017
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը ներկայացրել է ՀՀ արտաքին առևտրի կառուցվածքն՝ ըստ երկրների
Այս բաժնից
430 դիտում
10:18 03-05-2024
Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է
1900 դիտում
09:56 03-05-2024
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
541 դիտում
09:33 03-05-2024
Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին