Խաչիկ բնակավայրում տեղի ունեցավ աշխարհի ամենամեծ և ռեկորդային չափսեր ունեցող գաթայի օրհնության արարողակարգ
«Սույն թվականի սեպտեմբերի 18-ին Արենի համայնքի Խաչիկ բնակավայրում տեղի ունեցավ ամենամյա գաթայի փառատոն։ Փառատոնին մասնակցում էին համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը, Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, մի շարք բարձրաստիճան զինվորականներ, բազմաթիվ զբոսաշրջիկներ և Խաչիկ բնակավայրի բոլոր բնակիչները»։
Այս մասին հայտնում են Արենիի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջում:
«Փառատոն-միջոցառման ընթացքում տեղի ունեցավ աշխարհի ամենամեծ և ռեկորդային չափսեր ունեցող գաթայի օրհնության արարողակարգ և հյուրասիրություն, որից հետո օրը էլ ավելի տոնական դարձրեցին հայտնի բազմաթիվ երգիչներ և պարային խմբեր։
Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանին, բոլոր Խաչիկցիներին և կազմակերպչական աշխատանքները իրականացրած խմբին` նման գեղեցիկ և անմոռանալի միջոցառման համար»։