211652_close_icon
views-count8529 դիտում article-date 23:22 26-05-2017

Ազատության հրապարակում կազմակերպված համերգով մայրաքաղաքում ամփոփվել են Վերջին զանգի միջոցառումները

Երևանի քաղաքապետարանի և ՀՀ կրթության և գիտության նախարարության նախաձեռնությամբ Ազատության հրապարակում կազմակերպված տոնական համերգով ամփոփվել են վաղ առավոտից մայրաքաղաքի դպրոցներում մեկնարկած Վերջին զանգի միջոցառումները: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հետ միասին այցել է Ազատության հրապարակ՝ դեպի մեծ կյանք բարի երթ մաղթել շրջանավարտներին: Քաղաքապետն ու նախարարը շրջել են մեծ տոնախմբության կենտրոնատեղիի վերածված հրապարակում, լուսանկարվել շրջանավարտների հետ, շնորհավորել նրանց՝ մաղթելով խաղաղ ու երջանիկ ապագա և հետագա հաջողություններ կյանքում: Տոնական համերգի ժամանակ կենդանի կատարումներով հանդես են եկել Արամ MP3-ը, Գարիկ Պապոյանը, Սոնա Ռուբենյանը՝ ապահովելով շրջանավարտների տոնական ու բարձր տրամադրությունը: Վերջին զանգի տոնական համերգային ծրագիրը շարունակվել է մինչ ուշ երեկո և ավարտվել տոնական շքեղ հրավառությամբ: [b]Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն[/b]

Նմանատիպ նյութեր